Արմեն Պողոսյան. Հայ սպառողը չի ցանկանում պայքարել իր «որակյալ թթվասերի համար»14 հունվարի 2011 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Ամանորյա տոների շրջանում և դրանցից հետո խանութների վաճառասեղաններին զգալիորն մեծանում է ժամկետանց և անորակ «կասկածելի» ապրանքների քանակը, կարծում է Հայաստանի «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով, միաժամանակ ավելանում է թունավորումների քանակը, սակայն ոչ մի բժշկական հաստատություն միանշանակ պատասխան չի տալիս այս կամ այն մթերքից թունավորման մասին: Ի՞նչ անել: Այսպես, Արմեն Պողոսյանը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է, որ կան երեք ուղղություններ, որտեղ կարելի է դիմել օգնության համար` ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության պետական տեսչություն, ՀԿ-ներ, այդ թվում` «Սպառողների ասոցիացիա», ինչպես նաև տեղական ինքնակառավարման առևտրի և սպասարկման բաժին: Միաժամանակ, նա նշել է, որ ասոցիացիան բնակչությունից ստացված տվայլներն առաջին հերթին ուղարկում է Պետական տեսչություն, բայց դրա ազդեցության գլխավոր գործիքը հրապարակայնությունն է: Բացի դրանից, Արմեն Պողոսյանի կարծիքով, հայ սպառողը չի ցանկանում կապվել իշխանության որևէ մարմնի, այդ թվում` դատավորների հետ «իր որակյալ թթվասերի համար»: Նախագահը նաև հաղորդել է, որ «Սպառողների ասոցիացիայի» միջնորդությամբ վերջին 4-5 տարում անցկացվել է 38 դատավարություն ապրանքների և սպասարկման ոլորտում, որոնցից 37-ը շահել են: Ուստի նա կոչ է անում քաղաքացիներին ավելի պահանջող, վստահ լինել, որ իրենք կարող են լսված լինել և ճիշտ, ինչպես նաև առկա է մեր քաղաքացիների իրազեկվածության բարձրացման խնդիր իրենց սպառողական իրավունքների մասին: Պետք է նշել է, որ իրենց հարգող առևտրի կետերում անպայման պետք է լինի ձեռնարկ, որտեղ գրված են սպառողների իրավունքները, ինչպես նաև բողոքի գիրք, որտեղ կարելի է թողնել համապատասխան գրություն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |