Հայ սպառողներն ավելի գրագետ են դարձել իրենց իրավունքների պաշտպանության հարցում14 հունվարի 2011 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին հայ սպառողները սկսել են ավելի ուշադիր հետևել սննդամթերքի պիտանելիության ժամկետին, որակին և պահպանման միջոցներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցի վաճառքի խթանման բաժնի ղեկավար Մարիամ Հարությունյանը: «Մենք լոյալ ենք վերաբերվում մեր սպառողներին, այնպես որ հաճախ նրանք չարաշահում են սպառողի վրա մեր կենտրոնացվածությունը»,- նշել է նա: Նրա խոսքերով, սուպերմարկետների ցանցն ընդունել է որոշակի ներքին կանոնակարգ, որի համաձայն սպառողը չի տուգանվում ապրանքը վնասելու համար, որը վաճառվում է ՍԹԱՐ-ում: «Սպառողը կարող է միշտ համոզված լինել, որ նա համախատասխան փոխհատուցում կստանա իրեն դուր չեկած ապրանքի համար»,-հավելել է նա: Ապրանքը վերադարձնելիս սպառողը պետք է անպայման կտրոն ներկայացնի, որը ստացել է գնելիս: Ինչպես նշել է Մ. Հարությունյանը, բնակչության շարքում իրենց իրավունքների մասին իրազեկվածության մակարդակը վկայում է այն մասին, որ նրանք այցելում են սուպերմարկետ սննդամթերքների անվտանգության հարցերով պետական տեսչության ներկայացուցչի հետ` նպատակ ունենալով ապացուցել, իրենց կարծիքով, առկա խախտումները: Նա օրինակ է բերել, որի համաձայն սպառողը հավաստիացրել է, որ հավը ճիշտ չի պահվում, սակայն տեսչությունը եզրակացություն է տվել սուպերմարկետի օգտին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |