Անորակ ապրանքի համար հայ տնտեսվարող սուբյեկտները տուգանվում են 50-100 հազար դրամի չափով14 հունվարի 2011 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սննդամթերքի անվտանգության ապահովման հետ կապված բոլոր հարցերով զբաղվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության պետտեսչության գլխավոր մասնագետ Իննա Կոջոյանը, ողջ գործընթացը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2007թ. որոշմամբ, որտեղ որոշված է ժամկետանց և անորակ ապրանքների ոչնչացման կարգը, լաբորատոր փորձաքննության արդյունքները ստանալու կարգը, ինչպես նաև պատժի և այդ ապրանքը վաճառքից հանելու կարգը: Մասնավորապես, Իննա Կոջոյանը հաղորդել է, որ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ինչպես ներկրողների, այնպես էլ դրանց իրացմամբ զբաղվող ընկերության ներկայացրած տուգանքը կազմում է 50-100 հազար դրամ: Նա հավաստիացրել է, որ տարեց տարի առևտրի կետերում կրճատվում են ժամկետանց և անորակ ապրանքներ հայտնաբերելու դեպքերը: ՀԲ-ի «Պայքար թռչնագրիպի դեմ» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել սահմանային վերահսկողության կետի բացումը հայ-իրանական սահմանում՝ Մեղրի քաղաքում: Բացման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ու Հայաստանում ՀԲ գրասենյակի ղեկավար Ժան Միշել Ապին: Սահմանակետի շենքի շինարարության համար ներդրվել է 844,5 հազար դոլար: Անցակետը կապահովվի լաբորատորիաներով, հագեցած է աշխատանքային կաբինետներով, մթերքի անվտանգության վերահսկողության ծառայությամբ, ինչպես նաև պահեստային տարածքներ ունի ստուգման ենթակա ապրանքների համար: Շենքում ստեղծված պայմանները թույլ են տալիս ստուգել կենդանիների և մթերքի ցանկացած քանակ, ինչը թույլ կտա կանխել վարակված ապրանքների և կենդանիների մուտքը երկիր: Երևանի Էրեբունի համայնքում գտնվող կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայի բացմանը։ Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոնը վերակառուցվել է «Հայաստանին հինգ տարի կպահանջվի եվրոպացի գործընկերների հետ համագործակցության համար, հավաստագրում անցնելու և համաշխարհային ճանաչում ստանալու նպատակով, ինչը թույլ կտա մեր արտադրողներին, ունենալով կենտրոնի եզրակացությունը, դուրս գալ միջազգային շուկա: Դա շատ կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման համար, այդ թվում արդյունաբերության ու գյուղատնտեսության համար»,-ասել է վարչապետը: Վարչապետը նշել է նաև, որ երկրում արվել է առաջին քայլը հանրապետությունում թունավորումների դեպքերին օպերատիվ արձագանքման համար, ինչը թույլ կտա կանխարգելիչ միջոցառումներ մշակել նման ռիսկերի նվազեցման համար: Այն լիովին համապատասխանում է կենսաբանական անվտանգության երկրորդ կարգի լաբորատորիայի և հավաստագրման միջազգային չափորոշիչներին։ Լաբորատորիայի գործունեության երկակի ուղղվածությունը` սննդի անվտանգության և անասնաբուժական հիվանդությունների ախտորոշում, հնարավորություն է տալիս անհրաժեշտ թեստերի միջոցով հայտնաբերել կենդանիների և սննդի մեջ առկա ամենավտանգավոր ախտածին նյութերը։ Համաձայն հավատարմագրման պահանջների` ներդրվել է որակի վերահսկողության համակարգը։ Կենտրոնին տեխնիկական օժանդակություն և անհրաժեշտ սարքավորումներ են տրամադրել Հունաստանի կառավարությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ԱՄՆ Պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալությունը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |