2010-ին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը շարունակում է մնալ ՀՀ ԱԳՆ օրակարգումPanARMENIAN.Net - < b>Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում է: 2010 թ. մարտին Սիրիա ՀՀ նախագահի պաշտոնական այցելության շրջանակներում, նախագահը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը նվիրված ծրագրային ելույթով հանդես է եկել Դեյր Զորում։ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համատեքստում, 2010 թվականի դեկտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԳՆ Երևանում կազմակերպեց միջազգային գիտաժողով, որին մասնակցեցին ցեղասպանության հարցերով զբաղվող համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք գիտնականներ, հետազոտողներ և այլ մասնագետներ շուրջ երկու տասնյակ երկրներից: Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ շուրջ չորս տասնյակ երկրներում անց են կացվել ոգեկոչման և հիշատակի հարյուրավոր միջոցառումներ, որոնց իրենց աջակցությունն են ցուցաբերել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում ՀՀ արտգործնախարարը բարձրաձայնել է Հայոց Ցեղասպանության մասին, մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման և դատարտման կարևորությունը: 2010 թ.ընթացքում արտգործնախարարությունը շարունակել է աջակցել ՀՀ Սփյուռքի նախարարության ծրագրերի իրագործմանը: Օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական հիմնարկները համապատասխան աշխատանք են տարել հայկական համայնքների և կրթօջախների ներկայացուցիչների հետ` ՀՀ կրթության և գիտության 2010-2011 թվականների ուսումնական տարում սփյուռքահայ դիմորդների ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության հարցում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |