YouTube-ում բացվել է Հայաստանի կրթության նախարարության կրթական ալիքը15 հունվարի 2011 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ, www.youtube.com տեսանյութերի տարածման միջազգային համակարգում գործարկվել է «Հայկական կրթական ալիքը» (http://www.youtube.com/armeduchannel): Ինչպես հայտնում է նախարարության մամլո ծառայությունը, այստեղ կտեղադրվեն կրթության և գիտության նախարարության և նրա ստորաբաժանումների գործունեությունը լուսաբանող՝ Էլեկտրոնային ԶԼՄ–ներում հրապարակված տեսանյութեր, ուսումնական հաստատություններում անցկացված միջոցառումների մասին պատմող տեսահոլովակներ, ուսումնական տեսանյութեր և դասընթացներ, որոնք կհարստացնեն Էլեկտրոնային կրթության բովանդակությունը: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը կրթության ոլորտի կառավարման թափանցիկության ապահովման և հասարակության հետ արդյունավետ հաղորդակցման ու իրազեկման հարցերում կարևորում է տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառությունը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |