Եհովայի վկաները դատի են տվել Հայաստանի հանրային հեռուստատեսությանը15 հունվարի 2011 - 11:40 AMT PanARMENIAN.Net - «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպությունը, ինչպես նաև կազմակերպության մի շարք ներկայացուցիչներ դեկտեմբերի 9-ին հայց են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Հայաստանի հանրային հեռուստատեսության, ինչպես նաև լրագրողներ Գևորգ Ալթունյանի, Սոնա Թորոսյանի և Նունե Ալեքսանյանի դեմ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը, Եհովայի վկաները մեղադրում են ՀՀՀ-ին «իրենց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող սխալ տեղեկատվության հրապարակման ու տարածման մեջ»: Ըստ նրա, դատական լսումները կմեկնարկեն հունվարին: Հիշեցնենք, որ Սևան քաղաքի 23-ամյա բնակիչ Արման Թորոսյանը, որը նախորդ տարվա նոյեմբերին սպանել էր իր ծնողներին, հռչակվեց Եհովայի վկա: Իսկ դատարանում կազմակերպության անդամները փորձում են ապացուցել, որ հանցագործն իրենց կազմակերպության անդամ չէ և որ իրենց կազմակերպության ներկայացուցիչներին հատուկ չէ նման ագրեսիվ վարքագիծը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |