ՀՀ համայնքների բյուջեների փաստացի եկամուտները կազմել են 83.8 մլրդ դրամ![]() 15 հունվարի 2011 - 12:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մազրպետներին ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, Ս. Կարապետյանը ներկայացրեց իր առաջիկա անելիքները, տեղեկացրեց, որ այցելելու է մարզեր, մասնակցելու է մարզպետարաններում անցկացվող խորհրդակցություններին` առկա խնդիրներին տեղերում ծանոթանալու, ոլորտին վերաբերող հարցերը քննարկելու համար Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին 2010թ. համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը եւ համայնքային հիմնարկներում աշխատավարձերի մարման ընթացքը: Նշվեց, որ 2011թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ համայնքների բյուջեների փաստացի ընդամենը եկամուտները կազմել են 83.8 մլրդ դրամ (կատարողականը` 98.6.%): Սեփական եկամուտների մուտքերը կազմել են 23,8 մլրդ դրամ (կատարողականը` 95, 7 %), աճը` 10,1 տոկոս կամ 2,2 մլրդ դրամ: Գույքահարկի հավաքագրումը կատարվել է 102.5%-ով: Փաստացի մուտքերը կազմել են 11.3 մլրդ դրամ: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 93, 8 %-ով, մուտքերը կազմել են 4,6 մլրդ դրամ: 2008թ. հունվարի 1-ի դրությամբ աշխատավարձերի նախկին տարիների կուտակած պարտքերի ձեւակերպված շուրջ 2.3 մլրդ դրամ պարտքերից այսօրվա դրությամբ առկա է 390,6 մլն դրամ պարտք£ 2010թ. պարտքեր ունեն միայն Շիրակը` 2,2 մլն դրամ եւ Արագածոտնը` 1,5 մլն դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |