Անհրաժեշտ է ավելի լավ համակարգել Թուրքիայի ու ԵՄ-ի գործողությունները, գտնում է Լիտվայի ԱԳՆ քաղաքական տնօրենը15 հունվարի 2011 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 13-14-ը Լիտվայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Էյթվիդաս Բայարունասը մասնակցել է Բուդապեշտում տեղի ունեցած Եվրամիության 27 երկրների ԱԳՆ-ների քաղաքական տնօրենների խորհրդակցությանը, որի ընթացքում կարծիքներ փոխանակվեցին 2011թ. ԵՄ-ի արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ: Ըստ Բայարունասի, Թուրքիայի աճող ազդեցությունը կարող է օգտագործվել Բալկաններում, Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում: «Դրա համար հարկավոր է ավելի լավ համակարգել Թուրքիայի ու ԵՄ-ի գործողությունները»,-նշել է նա: Բայարունասը ներկայացրել է 2011թ. ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության առաջնայնությունները, Լիտվայի դիրքորոշումն է հայտնել Մինսկում ԵԱՀԿ գրասենյակի փակման վերաբերյալ, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի գործողությունների մասին Մոլդովայի, Վրաստանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների լուծման ուղղությամբ: Հունգարիայի մայրաքաղաքում նաև հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Եվրոպայի ու Եվրասիայի գծով օգնական Ֆիլիպ Գորդոնի հետ, հաղորդում են ԶԼՄ-ները: Նման խորհրդակցություններ անցնում են յուրաքանչյուր կես տարին մեկ ԵՄ-ում նախագահող երկրում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |