ՀՀՀ-ն ստուգում է հեռուստաալիքի եթերում գովազդի չարաշահման մասին դիտարկման տվյալները15 հունվարի 2011 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել մարմին, որը հետևելու է եթերում գովազդի բովանդակությանը: Նման կարծիք է հայտնել մամլո ասուլիսում Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Նրա խոսքերով, հեռուստաընկերությունների համար բարդ է մշտապես գովազդի դիտարկում անցկացնելը: Նման բաժին, Ալեքսան Հարությունյանի խոսքերով, կարելի է բացել Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում կամ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում: Միաժամանակ, «Ասպարեզ» լրագրողական ակումբը խախտումներ է բացահայտել ՀՀՀ հունվարի 1-ի եթերում: Ինչպես ասվում է ուսումնասիրության մեջ, հեռուստաալիքը խախել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, որի համաձայն, գովազդի ծավալը չպետք է գերազանցի ընդհանուր եթերային ժամանակի 7 տոկոսը, իսկ ՀՀՀ-ում գովազդը հունվարի 1-ին (ժամը 24:00-ից) կազմել է 2 ժամ 20 րոպե 28 վայրկյան (հաղորդումների ընդհանուր ծավալի 9.75 տոկոս): Ուսումնասիրության մեջ նաև խոսվում է գովազդային բլոկի ժամանակի երկարացման մասին (ավելի քան 10 րոպե), միաժամանակ, օրենքով գովազդային բլոկը չպետք է գերազանցի 5 րոպեն: Այդ տվյալները «Ասպարեզ» ակումբն ուղարկել է ՀՌԱՀ քննարկմանը: Ալեքսան Հարությունյանն, իր հերթին, հանձնարարել է ստուգել այդ տվյալները ՀՀՀ համապատասխան ծառայություններին: «Մենք ամանորյա տոների ժամանակ որոշել ենք հնարավորինս քիչ գովազդ ցուցադրել, սակայն եթե պարզվի, որ նորմայի գերազանցում է տեղի ունեցել, ապա մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ»,- ասել է նա: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը Դեսպան Մեհդի Սոբհանին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան Սուքիասյան․ Ուզում ենք հզոր պետություն դառնալ՝ ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են «Ընդդիմություն եք, բայց չափ կա, կարո՞ղ է գիտեք ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք...ես ձեզ զգուշացում եմ»,–ասել է նա Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց |