Թուրքական «Իմաստունների խորհուրդը» հորդորում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ15 հունվարի 2011 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական երկխոսությունը, որը սկսվեց Արձանագրությունների ստորագրմամբ Ցյուրիխում, պետք է ամեն դեպքում շարունակվի: Այդ մասին հայտարարել են «Իմաստունների խորհրդի» անդամները: «Իմաստունների խորհուրդը», որին անդամակցում են մի շարք գիտնականներ, պաշտոնաթող գեներալներ ու Թուրքիայի դեսպաններ, զեկույց է հրատարակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ և սահմանել է մի շարք պարտադիր դրույթներ: «Խորհուրդն» առաջարկում է կառավարությանը բացել սահմանը քրիստոնեական տոների ժամանակ, կրթաթոշակներ սահմանել Թուրքիայի համալսարաններում հայ ուսանողների համար և բացել հայոց լեզվի ու գրականության ամբիոններ: Զեկույցում առաջարկվում է ուսումնասիրել թուրքական շուկայում հայկական արտադրանքը ներկայացնելու, ինչպես նաև դրամական փոխանցումների հնարավորությունը, գրում է թուրքական «Վաթան» թերթը: Կազմակերպության ղեկավարն է Սալիմ Դերվիշօղլուն, տեղակալն է նախկին դեսպան Իլտեր Թուրքմենը ու Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Սամի Մելչուկը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |