ՀՀ կրթության նախարարության կայքում բացվել է «Հանրային քննարկումներ» էջը![]() 15 հունվարի 2011 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում (www.edu.am) բացվել է «Հանրային քննարկումներ» էջը: Այդ մասին ասվում է նախարարության մամլո ծառայությունում: Էջի նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունը կրթության ոլորտի քաղաքականության և իրավական նորմատիվ ակտերի մշակմանը, ինչպես նաև տարբեր խնդիրների շուրջ ակտիվ հանրային քննարկումների կազմակերպումը: Նախարարությունը խոստանում է պատշաճ ուշադրություն դարձնել այն առաջարկներին, որոնք կզետեղվեն «Հանրային քննարկումներ» էջում և ակնկալում է ակտիվ համագործակցություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |