Տիգրան Ղարաբաղցյան. Մամեդովի հայտարարությունը տիպիկ եմ համարում ադրբեջանցու համար և ոչ սպորտային15 հունվարի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - «Ես Մամեդովի հայտարարությունը տիպիկ եմ համարում ադրբեջանցու համար և ոչ սպորտային: Պորֆեսոիանալ մարզիկի համար չպետք է նշանակություն ունենա, թե ով է խաղում նրա թիմում: Նրա համար կարևորը պետք է լինի ոչ թե ֆուտբոլիստւ ազգային պատկանելությունը, այլ նրա վարկանիշը և ակումբի շահը: Նման հայտարարությունները քաղաքական բնույթ ունեն և ոչ մի կապ չունեն սպորտի հետ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ղազախական «Ատիրաուի» նախկին ֆուտբոլիստ Տիգրան Ղարաբաղցյանը` մեկնաբանելով «Ատիրաուի» նոր գլխավոր ադրբեջանցի մարզիչ Ռամիզ Մամեդովի հայտարարությունը, որում նա ասել է, որ իր թիմում հայ խաղացող չի լինի, հատկապես` Ղարաբաղցյանը: Ադրբեջանցու այդ հայտարարությանն արձագանքել են «Ատիրաու» ակումբի երկրպագուները: «Մենք`Ատիրաու» ակումբի երկրպագուներս, տեղեկացնում ենք Մամեդովին, որ Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ խաղաղ արևի տակ հաշտ ու համերաշխ ապրում են տարբեր ժողովուրդներ»: «Ակումբում ինչ շատ լավ են ընդունել, և ես այնտեղ ինձ լավ էի զգում և շնորհակալ եմ ակումբի բոլոր երկրպագուներին աջակցության համար»,- ասել է Ղարաբաղցյանը: Նա վերադարձել է երևանյան «Կիլիկիա», որտեղ և հիմա մարզվում է: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |