Սեյրան Օհանյան. Ղարաբաղյան պատերազմի վետերանի կոչումը պարտավորեցնող է![]() 15 հունվարի 2011 - 17:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության իրավապահ մարմիններն ամփոփել են 2010 թվականի աշխատանքները: Խորհրդակցության ընթացքում զեկույցով հանդես են եկել ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական վարչության ղեկավարները: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ զինված ուժերում հանցագործությունները նվազեցնելու համար առավել մեծ աշխատանք պետք է տանել կանխարգելման ուղղությամբ` շեշտը դնելով դաստիարակության լավագույն մեթոդների կիրառման, զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և զինվորական բարեկրթության պահպանման վրա: Նախարարն ասել է, որ կարգապահության հարցերը 2011թվականի առաջին կիսամյակում լինելու են պաշտպանության նախարարության ղեկավարության հատուկ ուշադրության ներքո, որպեսզի բոլոր խնդիրներն իրենց հիմնավոր լուծումները ստանան` բարձրացնելով զինված ուժերում կարգապահության մակարդակը: Նախարարը նշել է, որ ղարաբաղյան պատերազմի վետերանի կոչումը պարտավորեցնող է: Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած` զորամասի հրամանատարի և մի խումբ քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպին: ՀՀ պաշտպանության նախարարը զինված ուժերի երկարաժամկետ զարգացման համար կարևոր է համարել բարեփոխումների պատշաճ իրականացումը` նշելով, որ բարեփոխված զինված ուժերում յուրաքանչյուր զինվորի ու հատկապես սպայի ծառայությունը նոր չափանիշների վրա է լինելու: Խորհրդակցության ընթացքում ելույթով հանդես են եկել նաև պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |