Արցախի Կրթական հիմնադրամը գործընկերներ է որոնում ղարաբաղյան դպրոցներն ինտերնետով ապահովելու նախագիծն իրագործելու համար15 հունվարի 2011 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Արցախի Կրթական հիմնադրամը գործընկերներ է որոնում ղարաբաղյան դպրոցներն ինտերնետով ապահովելու նախագիծն իրագործելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է կրթական հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանը: ԼՂՀ կրթության նախարարության տվյալներով, հանրապետությունում ինտերնետով ապահովված են 30 դպրոցներ: Միաժամանակ, նրա խոսքերով, այդ դպրոցներում կապը շատ վատն է, քանի որ միացումն իրականացվում է հեռախոսային լարերով Dial-up տեխնոլոգիայով: Նա նշել է, որ հիմնադրամը կարող է այդ նպատակի համար օգտագործել արբանյակային սարքավորման 2 կոմպլեկտներ: Դա թույլ կտա 256 կբ/վ արագությամբ ինտերնետով ապահովել Արցախի մոտ 30 գյուղեր: «Մենք առաջարկել ենք ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը մասամբ իր վրա վերցնել դպրոցներն ինտերնետով ապահովելու ծախսերը: Սակայն, կրթության նախարարի խոսքերով, նախարարության 2011-ի բյուջեով նման ծախսեր նախատեսված չեն»,- ասել է նա: Նախագծի արժեքը 30 գյուղի հաշվարկով կազմում է շուրջ 50 հազար դոլար, նախագիծը նախատեսված է 2 տարով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |