Գրիգոլ Վաշաձե. Վրաստանը միշտ ակտիվ դեր է խաղացել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեջ16 հունվարի 2011 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը միշտ ակտիվ դեր է խաղացել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեջ և ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումն է ցանկանում: Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն: «Մենք` Հարավային Կովկասի երեք երկրներս, պետք է միասնական լինենք, տնտեսական ակտիվություն ցուցաբերենք, որպեսզի ինտեգրվենք եվրոպական կառույցներում»,- նշել է Վրաստանի արտգործնախարարը: Վաշաձեի խոսքով` Հարավային Կովկասը խաղաղության, կայունության և համագործակցության գոտի է: «Իրականում բոլոր երեք երկրները շատ ժամանակ են կորցրել, և այսօր պետք է նայել ճշմարտության աչքերին ու հասկանալ, որ հակամարտությունը պետք է լուծել միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը, հաղորդում է 1news.az-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |