«Միկա» ֆուտբոլի ակումբը Համագործակցության գավաթի երկու խաղում մեկ միավոր է վաստակել

«Միկա» ֆուտբոլի ակումբը Համագործակցության գավաթի երկու խաղում մեկ միավոր է վաստակել

PanARMENIAN.Net - Հունվարի 14-23-ը Սանկտ Պետերբուրգում անցնում է ԱՊՀ երկրների և Բալթիայի գավաթի մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում է «Միկան», որը Հայաստանի 2010թ. առաջնությունում 4-րդ տեղն է զբաղեցրել:

Առաջին խաղում Արմեն Շահգելդյանի սաները B խմբում զիջեցին Լատվիայի «Սկոնտոյին» 0:2 հաշվով, իսկ Ղազախստանի «Տոբոլի» հետ ոչ ոքի խաղացին 2:2 հաշվով: Գոլերը «Միկայի» կազմում խփեցին Նարեկ Բեգլարյանն ու Բոդի Դեմելը:

Խաղից հետո «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը նշեց, որ խաղն իրեն դուր եկավ, ինչպես նաև իր սաների խաղը: «Ֆուտբոլիստները լավ մարզավիճակում էին: Մեր խումբն ամենաուժեղներից է մրցաշարում, սակայն ինձ դա ուրախացնում է: Ինձ համար հետաքրքիր է տեսնել, թե ինչպես երիտասարդ ֆուտբոլիստները կդրսևորեն իրենց միջազգային հանդիպումներում», Շահգելդյանին է մեջբերում Ռուսաստանի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:

«Սկոնտոն» ու «Տոբոլը» 4-ական միավոր ունեն, «Միկան» ու «Բունեդկորը» (Ուզբեկստան) վաստակել են մեկական միավոր և վերջին խաղում՝ հունվարի 18-ին կհանդիպեն իրար հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---