ՌԴ նախագահը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ռուս-ամերիկյան՝ Աֆղանստան ռազմական տեխնիկայի տարանցման մասին համաձայնագիրը

ՌԴ նախագահը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ռուս-ամերիկյան՝ Աֆղանստան ռազմական տեխնիկայի տարանցման մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - ՌԴ Սահմանադրության 84-րդ հոդվածի «գ» կետի հիման վրա և ըստ «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի» մասին դաշնային օրենքի, Ռուսաստանի նախագահը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ռուս-ամերիկյան՝ ՌԴ տարածքով դեպի Աֆղանստան սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմական գույքի և անձնակազմի տարանցման մասին համաձայնագիրը:

Նախագահի պաշտոնական ներկայացուցիչը Համաձայնագրի քննարկման ժամանակ կլինի ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը

2009 թվականի հուլիսի 6-ին Մոսկվայում համաձայնագիր է ստորագրվել, որն ուղղված է միջազգային-իրավական բազայի ստեղծմանը, որը հնարավորություն կտա ՌԴ-ին ըստ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի թույլ տալ իր տարածքով օդանավերի տարանցումը, որոնք տեղափոխում են ԱՄՆ-ից սպառազինություն, ռազմական տեխնիկա, ռազմական գույք և անձնակազմ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին աջակցելու համար, ինչպես նաև ԱՄՆ-ին թիկունքային հենարան ապահովող այլ պետությունների սպառազինության, ռազմական տեխնիակյի ու անձնակազմի տարանցումը:

Ռուսական կողմը կարող է մերժել այդ տարանցման իրավունքն այն դեպքում, եթե հաստատվի, որ ԱՄՆ-ի բեռների ու անձնակազմի տեղափոխումը սպառնալիք է ներկայացնում ՌԴ անվտանգությանը, ինչպես նաև չի համապատասխանում Համաձայնագրի նպատակներին, հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---