Ժորժետտա Ավագյան. «Մերեց» կուսակցությունը կշարունակի առաջ մղել հայկական շահերը17 հունվարի 2011 - 13:49 AMT PanARMENIAN.Net - «Մարտ ամսին Հաիմ Օրոնին կփոխարինի «Մերեց» կուսակցությունից ընտրված պատգամավոր Գալյոնը: Սակայն «Մերեց» կուսակցությունը կշարունակի լոբբինգը հօգուտ հայկական շահերի, մասնավորապես, կիկին առաջ կքաշվի Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի ղեկավար Ժորժետտա Ավագյանը: Ըստ նրա, Հայ դատի գրասենյակը մշտապես շփման մեջ է կուսակցության ղեկավարության հետ և հուսով է, որ առաջիկա 2-3 տարում Հայոց ցեղասպանության մասին օրինագիծն այնուամենայնիվ կդրվի քվեարկության Քնեսեթում: «Ճիշտն ասած, մենք շատ հիասթափված էինք, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակը հրաժարվեց քվեարկության դնել 252 բանաձևը Հայոց ցեղասպանության մասին: Սակայն, մենք չենք հուսալքվում և կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,-ասել է Ավագյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |