ՀՀ ԱԳՆ-ում կբացվի «Անդրեյ Սախարով. տագնապ և հույս» խորագրով ցուցահանդեսը17 հունվարի 2011 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Հայաստանում է գտնվելու 2011թ. հունվարի 18-21-ը: Հայաստանի իշխանությունների հետ Հանձնակատարի երկխոսությունը հիմնականում կենտրոնացած է լինելու մարդու իրավունքներին առնչվող հարցերի վրա: Հանձնակատարը հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի, արդարադատության և պաշտպանության նախարարների, գլխավոր դատախազի ու ոստիկանության պետի հետ, ինչպես նաև խորհրդարանական կոալիցիայի և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այցի կապակցությամբ` ՀՀ ԱԳՆ հովանու ներքո, կազմակերպվելու է մեծ հումանիստ Անդրեյ Սախարովին նվիրված ցուցահանդես` «Անդրեյ Սախարով. տագնապ և հույս» խորագրով, որի բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 19-ին, ժ. 18.30-ին Հայաստանի նկարիչների միությունում: Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև հունվարի 26-ը, նշել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |