Հունվարի 17-ին տեղի է ունեցել շախմատի Հայաստանի տղամարդկանց 71-րդ առաջնության վիճակահանությունը![]() 17 հունվարի 2011 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախամտի տանը տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 71-րդ առաջնության վիճակահանությունը, որը 13-րդ տեղն է զբաղեցնում FIDE-ի որակավորման աղյուսակում: Առաջին անգամ Հայաստանի առաջնության բոլոր 12 մասնակիցները գրոսմայստերներ են: Առաջին տուրը տեղի կունենա հունվարի 18-ին, իսկ առաջնությունը կավարտվի հունվարի 30-ին: Հունվարի 24-ին շախմատիստները հանգստանում են: Հաղթողը կստանա 1 մլն 200 հազար դրամ և կընդգրկվի Հայաստանի հավաքականի կազմում: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողները համապատասխանաբար կստանան 800 հազար և 500 հազար դրամ: Առաջին 1-5-րդ տեղերը զբաղեցնողները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, իսկ 68-րդ տեղերը՝ «Աերոֆլոտ օփեն» մրցաշարին: Առաջին տուրում կխաղան հետևեյալ զույգերը՝ Ավետիք Գրիգորյան-Տիգրան Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Տիգրան Քոթանջյան, Արման Փաշիկյան-Արտաշես Մինասյան, Զավեն Անդրիասյան-Արա Մինասյան, Հրանտ Մելքումյան-Դավիթ Պետրոսյան, Սամվել Տեր-Սահակյան-Աշոտ Անաստասյան: Առաջնության ավարտից հետո հունվարի 30-ին տեղի կունենա Հայաստանի արագ շախմատի առաջնությունը, իսկ հունվարի 31-ին՝ առաջնությունը Ֆիշերի տարբերակով: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |