Հայաստանի արդարադատության նոր նախարարը խոստանում է, որ երկրում կավելանա նոտարների թիվը17 հունվարի 2011 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը խոստանում է, որ երկրում կավելանա նոտարների թիվը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է նախարարը, նոտարական գրասենյակները օրը մոտ 23 գործ են քննում, որի պատճառով այդ գրասենյակների առջև հերթեր են կուտակվում: «Նման խնդիրներից ազատվելու համար ապագայում մենք մտադիր ենք ավելացնել նոտարական գրասենյակների քանակը և ազատականացնել այդ ոլորտը»,-ասել է նախարարը: Ինչ վերաբերում է երկրի քրեակատարողական հիմնարկների հետ կապված իրավիճակին, ապա այդ հաստատություններում հարկավոր է մի շարք բարեփոխումներ անցկացնել: Ինչպես նշել է նախարարը, այս տարի կվերակառուցվեն «Կոշ» և Սևան քաղաքի քրեակատարողական հիմնարկները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |