Ալ Պաչինոն ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը «Բժիշկ Մահի» դերակատարման համար17 հունվարի 2011 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն արժանացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին «Բժիշկ Մահի»՝ ամերիկահայ բժիշկ Ջեկ Գևորգյանի դերը Բարրի Լևինսոնի «Դուք չեք ճանաչում Ջեկին» ֆիլմում կատարելու համար: «Ինձ համար շատ բարդ էր կատարել իրական մարդու, ոչ թե հորինված հերոսի դեր»,-ասել է Ալ Պաչինոն «Ոսկե գլոբուսի» 68-րդ մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի լույս 17-ի գիշերը: «Դուք չեք ճանաչում Ջեկին» ֆիլմի հիմքում իրական պատմություն է: Ջեկ Գևորգյանը էվտանազիայի կողմնակից է և ցանկանում է հասնել նրան, որ այն օրինականացվի: 1990-98թթ. նա օգնել է 130 հիվանդների հեռանալ կյանքից: Գևորգյանի դեմ մեղադրանքներ հաջողվեց առաջադրել միայն 1999թ., երբ իրավապահների ձեռքում հայտնվեց 52-ամյա Թոմաս Յորքի ինքնասպանության տեսանյութը: Գևորգյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման և ազատ արձակվեց միայն 2007թ.: «Ոսկե գլոբուսը» շնորհվում է Հոլիվուդի օտարերկյա մամուլի ասոցիացիայի կողմից 1944 թվականից: Ասոցիացիան միավորում է մոտ 100 լրագորղների, որոնք բնակվում են Կալիֆորնիայում և գրում են ամերիկյան կինոարտադրության մասին արտերկրի պարբերականների համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |