Վրաստանն այլևս չի՞ ցանկանում ղարաբաղյան հիմնահարցում միջնորդի դեր խաղալ17 հունվարի 2011 - 17:40 AMT PanARMENIAN.Net - «Ես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արտգործնախարարի հայտարարությունը չեմ լսել, սակայն, իմ տեղեկատվության համաձայն, դրանում չի խոսվել միջնորդի դեր կատարելու մասին»,- լրագրողներին է հայտնել ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն` մեկնաբանելով նախարար Գրիգոլ Վաշաձեի տված հարցազրույցն ադրբեջանական ԶԼՄ-ներին: Կալանդաձեն նաև նշել է, որ բոլոր հակամարտական օջախները սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը և, հետևաբար, որքան դրանք արագ լուծում ստանան, այնքան լավ: «Հենց այդ մասին է խոսել նախարարը»,- հայտնել է Կալանդաձեն, հաղորդում է «GHN»-ը: Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ANS-ին տված հարցազրույցում հայտնել է այն մասին, որ իր երկիրը միշտ ակտիվ դեր է խաղացել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեջ և հակամարտության շուտափույթ լուծումն է ցանկանում: Նա նկատել է, որ հակամարտությունը պետք է լուծել միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |