ՀՀ նախագահ: Թուրքիային չի հաջողվի ճանապարհ հարթել դեպի ԵՄ առանց իր անցյալի հետ հաշտվելու և հարևանների հետ հարաբերություններ հաստատելու17 հունվարի 2011 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ այսօր պետական այցով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն: Կիպրոսի նախագահի նստավայրում նախագահներ Սերժ Սարգսյանը և Դեմետրիս Խրիստոֆիասը այնուհետև հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: ՀՀ նախագահը մասնավորապես ասել է. «Նախագահ Խրիստոֆիասի հետ ունեցանք հետաքրքիր և բովանդակալից քննարկում։ Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրների միջև հաստատվել են ամուր կապեր: Հայ-կիպրական բարեկամությունն ունի զարգացման մեծ ներուժ: Այսօր ստորագրված չորս փաստաթղթերը կարևոր խթան են այդ ուղղությամբ: Մենք պայմանավորվեցինք պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և ինտենսիվությունը: Գոհունակությամբ եմ նշում, որ հատկապես վերջին շրջանում բավականին ակտիվ զարգացում է ապրում համագործակցությունը մեր երկրների ռազմական գերատեսչությունների միջև: Ինձ համար սա նաև անձնական նշանակություն ունի, որովհետև այս համաձայնագիրը ես եմ ստորագրել 2002թ., երբ ՀՀ պաշտպանության նախարարն էի»: «Քննարկելով առևտրատնտեսական հարաբերություններում առկա վիճակը` նախագահ Խրիստոֆիասի հետ արձանագրեցինք, որ հավելյալ քայլեր կձեռնարկենք համագործակցության ողջ ներուժը լիարժեք օգտագործելու համար: Կարծում եմ` դրան կնպաստի հենց այս այցի շրջանակներում տեղի ունեցող գործարար համաժողովը, ինչպես նաև մի քանի օր առաջ Երևանում կայացած հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը: Հեռանկարային է համագործակցությունը զբոսաշրջության և սննդամթերքի վերամշակման ոլորտներում: Բացառիկ կարևոր է մեր երկրների միջև ձևավորված ամուր մշակութային կապերի զարգացումը` մասնավորապես ակտիվ մշակութային փոխանակումների միջոցով: Անշուշտ անդրադարձանք հայ-թուրքական և կիպրա-թուրքական հարաբերություններին։ Կարծում եմ, քաջատեղյակ եք, որ չնայած հարաբերությունները կարգավորելու Հայաստանի պատրաստակամությանը, հայ-թուրքական սահմանն առաջվա պես փակ է, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել: Հայաստանը դեմ չէ հարևան Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։ Միևնույն ժամանակ համոզված ենք, որ Թուրքիային չի հաջողվի ճանապարհ հարթել դեպի Եվրոպական Միություն առանց իր անցյալի հետ հաշտվելու և անմիջական հարևանների հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու: Խոսեցինք նաև Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հիմնախնդիրների կարգավորման հեռանկարների մասին: Մենք համամիտ ենք, որ յուրաքանչյուր հակամարտություն պետք է լուծվի` հաշվի առնելով պատմական անցյալն ու յուրահատկությունները: Հենց դա է պատճառը, որ մենք սատարում ենք միմյանց դիրքորոշումները՝ այդ հակամարտությունների կարգավորման առումով և չենք համարում, որ ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները իրարամերժ են»,-ասել է նախահան իր ելույթում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |