Հայաստանի կրթության նախարարությունը նախատեսում է ինտերնետով ապահովել երկրի դպրոցների 93.3 տոկոսը

Հայաստանի կրթության նախարարությունը նախատեսում է ինտերնետով ապահովել երկրի դպրոցների 93.3 տոկոսը

PanARMENIAN.Net - Լայնածավալ ծրագրերից մեկը, որը կրթության և գիտության նախարարությունը պատրաստվում է իրականացնել 2011-ին, այն է` Հայաստանի դպրոցներն ինտերնետով ապահովելու ծրագիրը: «Այս տարի մեր երկրի միջնակարգ դպրոցների 93.5 տոկոսն ապահովվելու է ցանցով: Այսպիսով, ընդհանուր առմամբ 1358 դպրոցներ պետք է միանան ինտերնետին»,- Երևանում մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքերով, ինտերնետից չեն կարող օգտվել Հայաստանի բարձրադիր շրջանների դպրոցականները, քանի որ նման վայրերում տվյալ պահին անհնար է TT տեխնոլոգիայի կիրառումը:

Աշոտյանը նշել է, որ 2011-ի ընթացքում հանրակրթական համակարգին տրամադրվելու է 3200 համակարգիչ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---