Եթե Ղարաբաղի հարցում Ադրբեջանը ուժի դիմի, հայկական կողմի պատասխանը վճռական է լինելու![]() 17 հունվարի 2011 - 21:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հայատյաց և ագրեսիվ վարքագիծը հաստատում է մեր այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ ապագա չունի Ադրբեջանի կազմում: Այդ մասին, ելույթ ունենալով Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո'չ իրավական, ո'չ քաղաքական և ո'չ էլ բարոյական հիմքեր: «Մեր առանց այն էլ խոցելի տարածաշրջանում որոշ երկրներ, գայթակղվելով էներգետիկ շահերով, վարում են կարճատես, օրվա շահից բխող քաղաքականություն: Դա ամենևին չի նպաստում տարածաշրջանային կայունությանը»,- ասել է ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ Հայաստանը վճռական է խնդիրը լուծել բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով, բայց եթե Ադրբեջանը դիմի արկածախնդրության, ապա հայկական կողմի պատասխանը վճռական է լինելու: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |