Հոգևոր առաջնորդներն Ուկրաինայում քննարկել են ազգամիջյան հարաբերությունները

PanARMENIAN.Net - Կրիվոյ ռոգի և Նիկոպոլի արքեպիսկոպոս Եփրեմը Նիկոպոլում հանդիպել է ՀԱԵ ուկրաինական թեմի արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Նիկոպոլի քաղաքապետ Ռուսլան Տոկարը, հայ համայնքի ներկայացուցիչները: Երկու հոգևոր առաջնորդների և քաղաքագետի խոսակցության առարկա է հանդիսացել ծայրահեղական տրամադրությունների քննարկումը, որոնք պատճառ են դարձել Ամանորի շեմին տարբեր աղգությունների երիտասարդական խմբավորումների բախումների համար: Զրուցակիցները միակարծիք են եղել այն հարցում, որ նման անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունն անընդունելի են և հարցերը պետք է լուծել քրիստոնեական, ուղղափառ մեթոդներով: Քաղաքապետ Տոկարը հավաստիացրել է, որ իշխանություններն ամեն ինչ կանեն նման միջադեպերից խուսափելու համար, հաղորդում է Analitika.at.ua-ն: Հունվարի սկզբին վանդալները Նիկոպոլում ավերել են հուշարձան խաչքարը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---