Լատվիան կողմ է ղարաբաղյան կարգավորման մեջ ավելի գործնական և որոշակի քայլերի

PanARMENIAN.Net - Լատվիայի և Ադրբեջանի նախագահներ Վալդիս Զատլերսը և Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել, որում անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Ինչպես հայտնում է Լատվիայի նախագահի պաշտոնական կայքը, կողմերն ընդգծել են բոլոր ձգձգված հակամարտությունների լուծման հարցում խաղաղ ջանքեր առաջարկելու կարևորությունը:

Նախագահները կարևորել են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման անհրաժեշտությունը` հաշվի առնելով միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքները և նորմերը, հատկապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները, համաձայն ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևերին և ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի երեք սկզբունքներին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---