Հայաստանը 37-րդ տեղում է Fair Play-ի վարկանիշով18 հունվարի 2011 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիան Fair Play-ի ընթացիկ վարկանիշի առաջատարն է, այն հաշվարկված է ակումբների և հավաքականների մակարդակով տեղի ունեցած խաղերի արդյունքների հիման վրա: Հաշվի են առնվում այն հանդիպումները, որոնք տեղի են ունեցել կամ ունենալու են ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում 2010 մայիսի 1-ից մինչև 2011թ. ապրիլի 30-ը: Հայաստանը 7738 միավորով 37-րդ տեղում է Fair Play-ի վարկանիշով: Հայաստանի հավաքականներն ու հայկական ակումբները 2010 թվականի մայիսի 1-ից մասնակցել են 33 մրցաշարի: Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնում է Անգլիան, իսկ երրորդը՝ Շվեդիան: Ազգային երեք լավագույն ասոցիացիաները լրացուցիչ ուղեգիր կստանան ՈՒԵՖԱ-2011/12-ի Եվրոպայի լիգայի առաջին ընտրական փուլին մասնակցելու համար: Վարկանիշում հաշվի են առնվում միայն այն ազգային ասոցիացիաները, որոնց թիմերը նշված ժամանակահատվածում 27 և ավելի խաղ են անցկացրել, հաղորդում է UEFA-ի պաշտոնական կայքը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |