EAJFD մեղադրում է Բարոզուին Բաքվի հայկական ջարդերի զոհերի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար![]() 18 հունվարի 2011 - 16:50 AMT PanARMENIAN.Net - «ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպմանը մենք անդրադարձանք Հայաստանում և Արցախում Ադրբեջանից հայ փախստականների վիճակին»,-ասել է Եվրոպայի հայկական դաշնության (EAJFD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Ըստ նրա, նրանք այս հարցն արծարծելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել որոշակի արդյունքի: EAJFD-ն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանն այն մասին, թե Երևանը ադրբեջնական հողում է գտնվում: «Ռազմական սպառազինումը, ռազմական ճարտասանությունը, այժմ էլ հայկական հողի հանդեպ հավակնությունը Ադրբեջանի կողմից՝ այս ամենը հեղինակազրկում է ղարաբաղյան կարգավորման գործընթացը»,-ասել է Չոբոյանը: Նա նաև քննադատել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին, որն այցելել է Բաքու և չի հարգել Բաքվի հայկական ջարդերի զոհերի հիշատակը: Ըստ Չոբոյանի, Դաշնությունն ակնկալում է, որ Բարոզուն չի զոհաբերի հայոց արժեքները հանուն նավթային ու գազային գործարքների, այլ կբարձրացնի դրանց որակը որպես «պատ» Ադրբեջանի զառանցանքների դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |