Սեյրան Օհանյանն ու Թոմաս Համմարբերգը քննարկել են ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող հարցեր

Սեյրան Օհանյանն ու Թոմաս Համմարբերգը քննարկել են ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին : Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը Թոմաս Համարբերգին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ ՀՀ զինված ուժերում իրականցվող բարեփոխումները:

Սեյրան Օհանյանը և Թոմաս Համմարբերգը կիսել են այն կարծիքը, որ մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում ամրապնդելու համար անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները զինծառայողների իրավագիտակցության բարձրացման և իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ, հաղորդում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---