«Մանկական Եվրատեսիլ 2011»-ը կկայանա Հայաստանում18 հունվարի 2011 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Երևանում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրատեսիլ 2011»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: «Ես գտնում եմ, որ նման միջոցառման շնորհիվ Հայաստանն ավելի ճանաչված կդառնա աշխարհում»,-ասել է Գասպարյանը: Ըստ նրա, մրցույթը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպորտային դահլիճում: «Շվեդիայից ժամանած փորձագետը հիացած էր մեր առաջարկած պայմաններով»,-ասել է Գ.Գասպարյանը: Նա նշել է, որ Մանկական Եվրատեսիլում չի գործում այն սկզբունքը, երբ միջոցառումն անց է կացվում այն երկրում, որի ներկայացուցիչը հաղթել է մրցույթում: Իր հերթին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հավելել է, որ Հայաստանը հոյակապ շոու կներկայացնի, որը չի զիջի մակարդակով մեկ այլ երկրի շոուին: «Միջոցները կբավականացնեն ամեն ինչ ինչպես հարկն է կազմակերպելու համար: Ֆինանսավորման մի մասն իր վրա կվերցնի Եվրոպական հեռարձակողների միությունը»,-ասել է նա՝ հավելելով, որ նախատեսվում է հրավիրել համաշխարհային մեծության աստղերի: Սովորաբար «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 18-20 երկիր:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |