Դավիթ Նալբանդյանի և Լլեյտոն Հյուիթի խաղը դարձավ Australian Open-ի պատմության ամենաերկար խաղերից մեկը![]() 18 հունվարի 2011 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը, որը Australian Open-ի առաջին շրջանում ծանր հինգսեթանոց մենամարտում 3:6, 6:4, 3:6, 7:6 (7:1), 9:7 հաշվով պարտության է մատնել Լլեյտոն Հյուիթին, կիսել է տպավորությունները մրցումների պատմության մեջ ամենաերկար խաղի մասին: Այն տևել է 4 ժամ 47 րոպե: «Ես շատ էի հոգնել: Դա աներևակայելի բարդ խաղ էր: Մենք արդեն խաղացել էինք իրար հետ, դա 6-րդ հանդիպումն էր, և խաղերը միշտ բարդ են եղել: Ինձ տվել են ջղակծկումների դեմ հաբեր, որոնք շատ են օգնել: Ես արդեն չգիտեի, թե որ մկանը մերսեի, քանի որ ցավում էր ամեն ինչ»,- Նալբանդյանի խոսքերը փոխանցում է championat.ru-ն: Նա խոստովանել է, որ եթե նա իր երկրորդ փոխանցումը զիջեր չորրորդ սեթում, ապա հազիվ թե հաղթեր: Այդ խաղը դարձել է Ուիմբլդոն 2002-ի եզրափակիչի կրկնությունը, այդ ժամանակ ավելի ուժեղ էր ավստրալացին: Մրցաշարի երկրորդ շրջանում Նալբանդյանը պայքարելու է լիտվացի Ռիչարդաս Բերանկիսի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |