Australian Open-ի երկրորդ շրջանում Դավիթ Նալբանդյանը կմրցի Ռիչարդաս Բերանկիսի հետ

Australian Open-ի երկրորդ շրջանում Դավիթ Նալբանդյանը կմրցի Ռիչարդաս Բերանկիսի հետ

PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը Australian Open-ի երկրորդ շրջանում մրցելու է լիտվացի Ռիչարդաս Բերանկիսի հետ: Ավելի վաղ թենիսիստները պաշտոնական խաղերում չեն հանդիպել:

Լլեյտոն Հյուիթի նկատմամբ տարած բարդ հաղթանակից հետո Նալբանդյանը հուսով է, որ նա դեռ էներգիա ունի երկրորդ շրջանի մենամարտի համար: «Ես մի քիչ կհանգստանամ և վերականգնման համար անհրաժեշտ գործընթացներ կանցնեմ: Նման խաղերը, ինչպես Հյուիթի հետ հանդիպումը, վստահություն են հաղորդում և օգնում հետագա խաղերում»,- Նալբանդյանի խոսքերը հաղորդում է gotennis.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---