Խոշոր հարկատուների արտադրանքի իրացումից հասույթը 2010թ. նոյեմբերին կազմել է 186.7 մլրդ դրամ19 հունվարի 2011 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Խոշոր հարկատուների արտադրանքի իրացումից հասույթը 2010թ. նոյեմբեր ամսին կազմել է 186.7 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 1.0 %-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 201 կազմակերպությունների մոտ` 32.5 մլրդ դրամով և նվազել 123-ի մոտ` 34.2 մլրդ դրամով: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» փաստաթղթի մեջ: Վերլուծությունը կատարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի համաձայն: Ըստ վերլուխության, 2010թ.-ի նոյեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 76 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 124.4 մլն դրամի չափով: Աշխատողների միջին ցուցակային թիվը 2010թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 3.0 %-ով և կազմել է 111586 մարդ: Ինչ վերաբերվում է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշին, ապա այս տարվա նոյեմբերին արձանագրվել է 0.9 % աճ նախորդ տարվա նոյեմբեր ամսվա նկատմամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |