Ադրբեջանական «Ինտերի» պաշտպան. Հայերի հետ խաղը սկզբունքային է ադրբեջանցիների համար![]() 19 հունվարի 2011 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական «Ինտեր» ֆուտբոլային ակումբի պաշտպան Վլադիմիր Լևինը Համագործակցության գավաթի քառորդ եզրափակչում Երևանի «Միկայի» հետ խաղից առաջ խոստովանել է, որ որպես մրցակից սպասում էին «Տոբոլին» (Ղազախստան): «Սա կիսաեզրափակիչ դուրս գալու խաղ է, ուստի մենք ցանկանում ենք հաղթել: Գիտեմ, որ հայերի հետ խաղը սկզբունքային է ադրբեջանցիների համար: Դրա հետ կապված` մեծ իրարանցում է խաղի շուրջ»,- ֆուտբոլիստի խոսքերը հաղորդում է azerisport.com-ը: Մինչ այդ «Միկայի» մարզիչ Արմեն Շահգելդյանն ասել է, որ դա սովորական խաղ է և իր սաները խաղալու են այնպես, ինչպես յուրաքանչյուր խաղում: «Ինտեր»-«Միկա» խաղը կայանալու է հունվարի 19-ին Սանկտ Պետերբուրգում Երևանի ժամանակով ժամը 15:00-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |