Հայաստանում աշխատում են Խոջալուի իրադարձությունների և «Օղակ» ռազմական գործողության մասին ֆիլմերի վրա19 հունվարի 2011 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում ֆիլմաշար կնկարահանվի ղարաբաղյան պատերազմի մասին՝ Խոջալուի իրադարձությունների և «Օղակ» ռազմական գործողության մասին: Ինչպես ասել է տեղեկատվական անվտանգության գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ադրբեջանական կողմի վկայությունների համաձայն Խոջալու գյուղում ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվել են մեսխեթցի թուրքերը: «Նրանց գրանցում էին Շուշի քաղաքում, իսկ բնակեցնում էին Խոջալույում, այդպիսով փաստացի ավելացնելով մահմեդական բնակչության քանակը Շուշիում, իսկ մյուս կողմից, մեսխեթցի թուրքերը «կենդանի վահան» ծառայեցին ադրբեջանցիների համար ղարաբաղյան պատերազմում»,-ասել է Սամվել Մարտիրոսյանը: Նա նաև նշել է, որ հրաման է եղել դուրս չբերել բնակչությանը հումանիտար միջանցքով: «Սովորական ցեղասպանություն» ֆիլմաշարն արդեն 3 ֆիլմ է ընդգրկում Բաքվում, Սումգայիթում և Մարաղայում հայերի ջարդերի մասին: «Այսօր Բաքվի իրադարձություններն Ադրբեջանը ներկայցնում է որպես ստիպված միջոց: Մենք տեսնում ենք, թե ինչպես է հարևան հանրապետությունում աճում ջարդարարների նոր սերունդ: Ես զարմացած եմ, որ մեր խորհրդարանն մինչ օրս չի ճանաչել, որ հայերի ջարդերը Բաքվում ցեղասպանություն են, թեև այդ իրադարձությունները համապատասխանում են այդ սահմանմանը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի»,-ասել է Մարինա Գրիգորյանը: Ըստ նրա, փաստագրական ֆիլմերի շարքի վրա աշխատելու ժամանակ հաջողվեց հայտնաբերել տեսանյութեր, որոնք չափազանց վատ վիճակում էին, բոլոր այդ կադրերը թվայնացվել են: Հաջողվել է նաև հայտնաբերել ջարդերի որոշ զոհերի լուսանկարներն ու լրացնել զոհերի ցուցակը, որոնց քանակն ըստ ոչ լիարժեք տվյալների կազմում է շուրջ 300 մարդ: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |