Հովսեփ Խուրշուդյան. ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումը թույլ կտա խուսափել հետընտրական բախումներից19 հունվարի 2011 - 16:11 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումը չափազանց կարևոր է: Եթե ԸՕ-ում իրական փոփոխություններ չկատարվեն, առաջիկա ընտրություններում հասարակության մեջ բախումներն անխուսափելի կլինեն»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտաարրել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը: Նա հիշեցրել է, որ կոալիցիոն ուժերը չեն ընդգրկում խորհրդարանական ընդդիմությանը ընտրական համակարգի բարեփոխման աշխատանքում, ուստի «Ժառանգություն» և ՀՅԴ խորհրդարանական խմբակցություններն առանձին են ներկայացրել իրենց ընտրական օրենսգրքի բարեփոխման իրենց նախագծերը: Հովսեփ Խուրշուդյանը նշել է, որ եթե ՀՀ իշխանությունները քաղաքական կամք դրսևորեն ու իրական փոփոխություններ կատարեն ՀՀ ԸՕ-ում, դա կավելացնի այն հավանականությունը, որ ընտրությունները երկրում հանդարտ կանցնեն, առանց բախումների: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |