Իտալիայում բացվել է ղարաբաղյան խնդրի մասին պատմող հատուկ կայքէջ

PanARMENIAN.Net - Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ Հռոմի Մալոյան մշակութային կենտրոնում կազմակերպվել է մամուլի ասուլիս, ուր հայտարարվել է «Լեռնային Ղարաբաղի համար իտալական նախաձեռնության» մասին /Iniziativa Italiana per il Karabakh/, որը նպատակ ունի ծանոթացնել իտալական հասարակությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ու Արցախի պատմության հետ:

Այդ նպատակով համացանցում ստեղծվել է հատուկ կայքէջ` www.karabakh.it հասցեով, ուր տեղադրված են նյութեր ոչ միայն ԼՂ հիմնախնդրի, այլեւ վերջինիս կարգավորման ուղղությամբ կարեւորագույն զարգացումների ու ԼՂՀ անկախ պետականության ներկայիս անցուդարձի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նշված նախաձեռնության ներքո վերջերս լույս է տեսել Արցախի պատմությանն ու ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին նվիրված իտալերեն լեզվով առաջին գիրքը: Այն հեղինակել է Էմանուելե Ալիպրանդին (Emanuele Aliprandi) եւ վերնագրված է «Ղարաբաղի իրավունքները` փոքր երկրի եւ մեծ ժողովրդի պատմություն»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---