Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին19 հունվարի 2011 - 18:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին: Հանդիպման ընթացքում քննարկվել են թե համակարգում առկա խնդիրները, թե այն ուղղություններն ու քայլերը, որոնք ձեռնարկելու դեպքում հնարավոր կլինի լուծել այդ խնդիրները, և թե մարտիմեկյան իրադարձություններին հետևած գործընթացներին: Անդրադառնալով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առկա պայմաններին ՀՀ արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն կա: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն նկատեց, որ իր կարծիքով էլ «բանտը չպետք է դառնա հանցավորության դպրոց: Եվրոպայի փորձը վկայում է, որ երբ ազատազրկմանը փոխարինող պատժատեսակներ են կիրառվում, կրկնահանցագործության ցուցանիշը նվազում է»-իր խոսքում նշեց Թոմաս Համմարբերգը: Հրայր Թովմասյանը մարդու իրավունքների հանձնակատարին տեղեկացրեց այս տարվա ընթացքում նախատեսվող օրենսդրական մի շարք փոփոխությունների (քրեական դատավարության և ընտրական օրենսգրքեր, հավաքների ազատության մասին օրենք) մասին: Համմարբերգը կարևորեց հատկապես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցում ներառված դիտարկումները դատավարությունների ընթացքի և տեղ գտած թերությունների վերաբերյալ: Արդարադատության նախարարը փոխանցեց, որ քրեական դատավարության մասին նոր օրենքը և մյուս օրենսդրական ակտերը մշակվում են հաշվի առնելով հենց այդ դիտարկումներն ու նկատառումները: Ինչպես հայտնոմ է Հայաստանի Հանրապետության արդարադատության մամլո ծառայությունը, կողմերն անդրադարձան նաև 2008 թվականի մարտի մեկին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո դատապարտված և առ այսօր անազատության մեջ գտնվող 9 անձանց ազատ արձակելու, 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերին: Արդարադատության նախարարը տեղեկացրեց Թոմաս Համմարբերգին, որ մարտիմեկյան իրադարձությունները և դրան հաջորդած գործընթացները պարզորոշ ցուցադրեցին այն բոլոր խութերը, որ կան դատական, ոստիկանական համակարգում, ուստի « Հենց նախարարի խնդիրն է գտնել և վերացնել դրանք ծնող օրենսդրական պատճառները»:
Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |