«Արփա-Սևան» ԲԲԸ-ի բաժնետոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում19 հունվարի 2011 - 19:09 AMT PanARMENIAN.Net - 2011թվականի հունվարի 20-ից «Արփա-Սևան» ԲԲԸ-ի կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի բաժնետոմսերի երկրորդական B ցուցակում: Թողարկողի 2 500 ՀՀ դրամ անվանական արժեքով այս բաժնետոմսերը թույլատրված են եղել բորսայական առևտրին դեռ 2001 թվականից: Ներկայումս շուկայում շրջանառվում է թողարկողի թվով 20 452 հասարակ անվանական բաժնետոմս, իսկ թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 51,13 մլն ՀՀ դրամ: Առևտրին թույլատրված կարգավիճակից դեպի ցուցակված կարգավիճակ փոփոխությունը կատարվել է «Արփա-Սևան» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա` հաշվի առնելով ընկերության կողմից B ցուցակման հարթակի համար նախատեսված բոլոր պահանջների կատարման փաստը: «Արփա-Սևան» ԲԲԸ-ն ստեղծվել է 1969 թվականից գործող «Արփա-Սևանստրոյ» շինարար ընկերության հիման վրա և պաշտոնապես գրանցվել է 1998-ին` լինելով իր ոլորտում առաջին ընկերություններից մեկը Հայաստանում: Ընկերությունը իր գործունեությունը ծավալում է կապիտալ շինարարության, քաղաքաշինության էներգետիկական, հատուկ հիդրոտեխնիկական և տրանսպորտային ոլորտներում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |