Հայաստանում «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրի հիմնադրամը կհասնի 4 մլրդ դրամի20 հունվարի 2011 - 12:53 AMT PanARMENIAN.Net - «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական ծրագրով 2010թ. ընթացքում սուբսիդավորվել է թվով 223 վարկառու` ընդամենը 34.8 մլն դրամ գումարով: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հունվարի 20-ին ասել է հաղորդել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա նշել է, որ 2011-ին պետական սուբսիդավորման չափսը կազմելու է 88 մլն դրամ, որոնցից 22 մլն դրամը տրամադրվելու է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում` հաշվի առնելով երկրի մարզերի բնակիչների համար վերանայված պայմանները: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի ֆինանսների նախարարության ֆինանսական շուկաների զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը, հատկացված վարկերի միջին չափը կազմում է 8,2 մլն դրամ, վարկի տրամադրման միջին ժամկետն է 12,4 տարի, իսկ միջին տոկոսադրույքը 10,3 տոկոս է: Վաչե Գաբրիելյանը հավելել է, որ 2011-ին նախարարության հաշվարկներով տրամադրվելու է 300 վարկ, իսկ ծրագրի ֆոնդն ավելանալու է 1 մլրդ դրամով և հասնելու 4-4.5 մլրդ դրամի: «2010թ. կառավարությունը վերանայեց վարկավորման պայմաններն այդ ծրագրով և առաջիկայում նոր փոփոխություններ չեն սպասվում: Մասնավորապես, եթե նախկինում պետության օժանդակությունը մարզերի բնակիչներին կազմում էր հատկացված վարկի 2 տոկոսը, ապա այժմ այդ ցուցանիշը կազմում է 4 տոկոս: Բացի այդ, Հայաստանի մարզերում բնակարանի համար կանխավճարը կազմում է 10 տոկոս, նախկին 30 տոկոսի փոխարեն: «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրին մասնակցում են 13 բանկեր և 3 վարկային կազմակերպություն»,- ասել է նա:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |