Հայաստանում բարեփոխվում է հյուպատոսական ոլորտը![]() 20 հունվարի 2011 - 13:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունվարի 20-ի նիստում հաստատել է ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելու նպատակով ՀՀ ԱԳՆ կողմից հրավերի հաստատման և հաշվառման կարգը: Ինչպես նշել է Հ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, դա մի կողմից թույլ է տալիս կատարել «Արտասահմանցիների մասին» ՀՀ օրենքի դրույթները, մյուս կողմից համահունչ է կառավարության 2010-ի հուլիսի 27-ի հրամանի հետ հյուպատոսական ոլորտի բարեփոխման մասին: «Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հրավերի հաստատման և հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը նպատակ ունի ապահովել օրենքի պահանջի կատարումն արտաքին գործերի նախարարությանը վերաբերող մասով: Ներկայումս հրավերների հաստատումն իրականացվում է ավտոմատ կերպով` մուտքի արտոնագրի ավտոմատացված համակարգում հրավիրողի և հրավիրվողի վերաբերյալ տվյալների մուտքագրման և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան եզրակացություն ներկայացնելու հիման վրա: Առաջարկվող նախագծով ձևականացվում է գործող պրակտիկան: Ինչպես նշվել է վերևում «Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հրավերի հաստատման և հաշվառման կարգը» նպատակ ունի ապահովել «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի օրենքի պահանջի կատարումը և կանոնակարգել ԱԳՆ կողմից հրավերի հաստատման և հաշվառման հետ կապված հարաբերությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |