ՀՀ կառավարությունը խթանում է կոոպերացիաների ստեղծումը

ՀՀ կառավարությունը խթանում է կոոպերացիաների ստեղծումը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների համատեղ գործունեության խթանման միջազգային լավագույն փորձի տեղայնացմանը և օրենսդրական կատարելագործմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է տարբեր ատյաններում հանգամանորեն քննարկված այս օրինագծի կարևորությունը։ Դրա համաձայն համատեղ գործունեության պայմանագրով գործող գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտներից յուրաքանչյուրը հանդես է գալիս որպես առանձին հարկ վճարող։ Տնտեսավարման բարենպաստ միջավայրի ձևավորման այս առաջարկն արել է նաև ՀՀ հանրային խորհուրդը։

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն¬քում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքով (2008թ., օգոստոսի 21, ՀՕ-146-Ն) սահմանվել է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարման (գանձման) նվազագույն շեմը` 58.35 մլն դրամ:

Հայաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդա-մակ¬ցության կապակցությամբ ստանձնած պարտավորությունների համաձայն, 2009 թվականի հունվարի 1-ից վերացել է գյուղատնտեսական մթերքների իրացումից ԱԱՀ-ի հարկման արտոնությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---