Հայ ֆուտբոլիստ Անդրանիկ Թեմուրյանը նշանակվել է Իրանի հավաքականի ավագ20 հունվարի 2011 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Հայ ֆուտբոլիստ Անդրանիկ Թեմուրյանը նշանակվել է Իրանի հավաքականի ավագ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել իրանական «Արաքս» թերում: Իրանը մասնակցում է Ասիայի գավաթի մրցաշարին և հունվարի 19-ին 0:3 հաշվով հաղթել է ՄԱԷ-ի թիմին: Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Թեմուրյանը: Իրանի հավաքականը 9 միավոր է վաստակել D խմբում և դուրս է եկել փլեյ-օֆ: Հունվարի 22-ին հավաքականը կհանդիպի Հարավային Կորեայի թիմի հետ: Անդրանիկ Թեմուրյանը հանդես է գալիս որպես կիսապաշտպան: Նա իր կարիերան սկսել է Թեհրանի «Արարատ» ակումբում, այնուհետև խաղացել է անգլիական «Բոլթոն» և «Ֆուլհեմ» թիմերում: Այժմ նա խաղում է Թավրիզի «Տրակտոր» ակումբում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |