Դավիթ Նալբանդյան. Բերանկիսը լավ թենիսիստ է, սակայն, ցավոք, ես չկարողացա խաղալ նրա հետ ամբողջ ուժով

Դավիթ Նալբանդյան. Բերանկիսը լավ թենիսիստ է, սակայն, ցավոք, ես չկարողացա խաղալ նրա հետ ամբողջ ուժով

PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը, որն ավարտել է իր ելույթը Australian Open-ում վնասվածքի պատճառով, խոստովանել է, որ ծանր մեկնարկային խաղը Լլեյտոն Հյուիթի հետ թույլ չտվեց նրան առավելագույնս դրսևորել իրեն երկրորդ շրջանում:

«Լլեյտոնի հետ խաղը ուժասպառ արեց ինձ: Ինձ համար դժվար էր կենտրոնանալ: Ես կանչեցի բժշկին և նա ասաց ինձ, որ վտանգավոր է շարունակել խաղը, ուստի ես ավարտեցի խաղը»,-Նալբանդյանին է մեջբերում championat.ru-ն:

Նալբանդյանը խոստովանել է, որ Բերանկիսի հետ խաղում նա բոլորովին այլ հիմնավորում ուներ: «Նման մրցաշարում կարևոր է յուրաքանչյուր խաղը: Ես փորձեցի պայքարել, սակայն չկարողացա: Ակնհայտ է, որ Բերանկիսը լավ մարզիկ է: Ցավոք, ես չկարողացա խաղալ նրա հետ ողջ ուժով: Սակայն, ես վստահ եմ, որ նա առաջընթաց կունենա ապագայում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---