Զահիդ Օրուջ. Ադրբեջանը ռազմական տեխնիկա է արտադրում այլ երկրներից կախվածությունից խուսափելու համար

Զահիդ Օրուջ. Ադրբեջանը ռազմական տեխնիկա է արտադրում այլ երկրներից կախվածությունից խուսափելու համար

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումը դիտարկվում է որպես դրա կարգավորման տարբերակներից մեկը: Այդ մասին հինգշաբթի օրը լրագրողներին է հայտնել միլի մեջլիսի պատգամավոր, անվտանգության և պաշտպանության հարցերի խորհրդարանական կոմիտեի անդամ Զահիդ Օրուջը: Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում չարժե հույսը միջազգային իրավունքի վրա դնել: «Հաշվի առնելով դա` ադրբեջանական կողմն ընդլայնում է իր ռազմական հնարավորությունները և ռազմական տեխնիկա է արտադրում այլ երկրներից կախվածությունը բացառելու համար»,- նշել է Օրուջը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---