2011 թվականի գարնանն Էրդողանը Մոսկվա կմեկնի

2011 թվականի գարնանն Էրդողանը Մոսկվա կմեկնի

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցով Ռուսաստան կմեկնի 2011 թվականի գարնանը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Նրա խոսքով` այս այցի ժամանակ ընթանում է Ռազմավարական ծրագրման ռուս-թուրքական համատեղ խմբի երկրորդ նիստը: «Ես վստահ եմ, որ այդ համագործակցությունը կընդլայնի մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ և դրանք նոր մակարդակի կհասցնի»,- հայտնել է նախարարը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը ժամանեց Թուրքիա, որպեսզի մասնակցի Ռազմավարական ծրագրման ռուս-թուրքական համատեղ խմբի առաջին նիստին:

Ռուս-թուրքական համագործակցության հարցերի քննարկման համար հրապարակը ստեղծվեց 2010 թվականի մայիսին` Անկարայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած բանակցությունների արդյունքում: Մեխանիզմը գործում է նույն ժամանակ ստեղծված Գերագույն մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում և ուղղված է քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային ոլորտներում հարաբերությունների ամրապնդմանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---