Եվրախորհրդարանը պատժամիջոցներ է սահմանում Բելառուսի դեմ20 հունվարի 2011 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որով պահանջվում է արգելել մուտքը Եվրոպա այն բելառուս պաշտոնյաների, դատավորների ու ուժային կառույցների ղեկավարների համար, որոնք մասնակից են անկարգությունների ճնշմանը Բելառուսի նախագահի դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ընտրություններից հետո: Պատժամիջոցների վերացումը խորհրդարանականները պայմանավորել են ընտրություններից հետո ձերբակալված ընդդիմության առաջնոդների ազատ արձակմամբ, որոնցից շատերը նաև նախագահության թեկնածու էին: Բանաձևի հեղինակները խստորեն դատապարտել են ուժի կիրառումը բելառուսական միլիցիայի և ՊԱԿ-ի կողմից և պահանջել են անկախ միջազգային հետաքննություն: Եվրախորհրդարանականները կոչ են արել նաև կրկնել քվեարկությունը ըստ միջազգային չափանիշների, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: 2006 թ. պատժամիջոցներ էին սահմանվել 40 բելառուս պաշտոնյաների հանդեպ: 2008թ. արգելքի գործողությունը կասեցվեց 36 անձանց նկատմամբ, այդ թվում նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդեպ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |