Մեթյու Բրայզան փետրվարի առաջին օրերին կժամանի Բաքու

Մեթյու Բրայզան փետրվարի առաջին օրերին կժամանի Բաքու

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան Բաքու է ժամանելու փետրվարի առաջին օրերին: Այդ մասին հաղորդել է Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրը, հաղորդում է 1news.az-ը:

Մեթյու Բրայզան չի հաստատվել ԱՄՆ Սենատի կողմից, այլ դեսպան է նշանակվել նախագահ Բարաք Օմաբայի կողմից: ԱՄՆ Սահմանադրության համաձայն, նախագահի առաջարկած թեկնածուներին պետք է հաստատի ԱՄՆ Սենատը: Սակայն այն շրջանում, երբ Կոնգրեսը նստաշրջանների միջև արձակուրդում է գտնվում, նախագահը կարող է միանձնյա կադրային նշանակումներ իրականացնել:

Նախագահի հրամանը նրա ընտրյալին հնարավորություն է տալիս անմիջապես ձեռնամուխ լինել նոր պարտականություններին` չսպասելով սենատի հաստատմանը: Բայց այն դեպքում, եթե սենատորները չհաստատեն թեկնածությունը մինչև Կոնգրեսի հաջորդ նստաշրջանի ավարտը (2011-ի նոյեմբեր-դեկտեմբեր), այդ հրամանը կդադարի գործել:

Նախագահն իրավունք ունի նշանակում կատարել առանց Կոնգրեսի հավանության, եթե այս կամ այն թեկնածուն սպասում է qննարկման 147 օր:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---